Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Դիմակներ գազարից

Դիմակներ գազարից

Գազարը անցկացնել քերիչի մանր հատվածով, խառնել 2 ճաշի գդալ կարտոֆիլի խյուսի (կամ կարտոֆիլի օսլայի) եւ ձվի դեղնուցի հետ։ Պահել դեմքին 20 րոպե, լվանալ տաք ջրով, ապա ցայել սառը ջրով։ Կրկնել շաբաթը 2 անգամ։

Ճարպոտ մաշկի համար

- Քերիչի մանր հատվածով անցկացրած գազարի 1,5 ճաշի գդալ շիլային խառնել 1 ճաշի գդալ կաթ։ Զանգվածը քսել դեմքին, պահել 2 րոպե, լվանալ սառը ջրով։

- Հյութեղ խոշոր գազարը անցկացնել քերիչով եւ խառնել 1/2 թեյի գդալ ալյուրատիպ աղացած վարսակի փաթիլների` «հերկուլեսի» հետ։ Պատրաստի շիլան քսել դեմքին, պահել 20-25 րոպե, լվանալ գոլ ջրով։ Սնուցում եւ փափկեցնում է մաշկը:

- Քերիչի մանր հատվածով անցկացրած հում գազարը խառնել հում ձվի հետ, ավելացնել 1-ական թեյի գդալ բուսայուղ եւ վարսակի ալյուր։ Լավ խառնել եւ քսել դեմքին, պարանոցին։ 15-20 րոպե հետո լվանալ գոլ ջրով։ Դիմակը հատկապես օգտակար է ճարպոտ կորյակներով մաշկի համար։

Կնճիռների դեպքում

* Թթվասերով կամ յուղոտ քսուքով մաքրել դեմքը։ Բամբակե խծուծը թրջել գազարահյութի մեջ եւ քսել դեմքին։ Պահել 15-20 րոպե։ Կրկնել շաբաթը 2 անգամ։

- Ձվի դեղնուցին ավելացնել 1 ճաշի գդալ սերուցք, 1 թեյի գդալ գազարահյութ։ Խառնել, քսել դեմքին, պահել 20 րոպե։ Դիմակը բուսայուղով մաքրել դեմքից, ապա գոլ ջրով ցայել դեմքը։

Շրթունքների փայլը վերականգնելու համար

- Որպեսզի շրթունքները չչորանան, քսել հետեւյալ խառնուրդը՝ գազարահյութ, կաթնաշոռ, թթվասեր։ Պահել 15 րոպե։ Դիմակը մաքրելուց հետո շրթունքներին բուսայուղ քսել։

Մազերի փայլի, մազարմատների ամրացման համար

- Խառնել մեկական ճաշի գդալ գազարահյութն ու կիտրոնահյութը, քսել մազերին, պահել 1-2 րոպե, ապա լվանալ։

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. 4e4evica.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ